Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները Չերնոգորիայի Բուդվա քաղաքում հաղթանակով են մեկնարկել շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում։
Տղամարդկանց պայքարում մեր տղաները 2,5։1,5 հաշվով առավելության են հասել տանտերերի ընտրանու նկատմամբ։ Հաղթական միավորը նվաճել է Գաբրիել Սարգսյանը, իսկ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են արել։
Կանանց մրցակցությունում Հայաստանի թիմը առաջատար Էլինա Դանիելյանի բացակայությամբ 3։1 հաշվով պարտության է մատնել Չեխիային։ Մեկական միավոր վաստակել են Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գեւորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը բավարարվել են կեսական միավորով։
Այսօր երկրորդ տուրում մեր տղաները հանդիպում են Խորվաթիայի, աղջիկները՝ Սերբիայի հետ։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ