Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նարե Սիմոնյան․ «Պաշտոնական թվերով 10 հազարից ավելի արցախցիներ, իսկ ոչ պաշտոնականով՝ 20 հազար, արդեն հեռացել են Մայր Հայաստանից»

Նոյեմբեր 11,2023 00:12

Արցախցի Նարե Սիմոնյանը «Հայելի» ակումբում խոսելով արհեստական խոչընդոտների մասին, որոնց Հայաստանում բախվում են բռնի տեղահանված Արցախի մեր քույրերն ու եղբայրները, գլխավոր շեշտը դրեց անձնագրերի խնդրի վրա։

«Իրականում դեմ գնալով ՀՀ սահմանադրությանը՝ Նիկոլ Փաշինյանն իր քմահաճույքով արցախցիներին զրկում է Հայաստանի քաղաքացիությունից։ Բոլոր արցախցիները ունեն ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի են, իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն  Հայաստանի քաղաքացի է համարվում այն անձը, որն ունի Հայաստանի Հանրապետության անձնագիր։ Դա միշտ այդպես է եղել։ Մարդիկ որպես ՀՀ քաղաքացի ոչ միայն տարբեր երկրներ են գնացել, այլ տարբեր գործարքներ են արել բանկային համակարգում, աշխատել են ոչ միայն մասնավոր, սեկտորում, այլեւ հենց պետական համակարգում։ Օրինակ, օրենքի համաձայն ԱԳՆ-ում դիվանագետներ կարող են լինել միայն ՀՀ քաղաքացիներ։ 070 անձնագրով քաղաքացիները Արցախից աշխատել են ԱԳՆ-ում։ Նույնը՝ ուժային կառույցներում, բանակում։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը իր այս քմահաճույքով դեմ է գնում սահմանադրությանը, խառնում, վերացնում է ամբողջ օրենսդրական համակարգը, որի համաձայն արցախցիները միշտ եղել են ՀՀ քաղաքացի։ Այն միֆը, որ նրանք ասում են, որ  անձնագիրը 070-ով է տրված, ծիծաղելի է։ Նույնիսկ Երեւանի տարբեր վարչական շրջաններում տարբեր կոդերով անձնագիր են տալիս։

Այդ անձնագրերով անգամ սեպտեմբերի 19-ից հետո մարդիկ այստեղ պետական համակարգում աշխատանքի են ընդունվել եւ ոչ մի խնդիր չի եղել։ Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո, թե կամ պիտի քաղաքացիություն ստանան կամ փախստականի կարգավիճակ, դրանից հետո սկսեցին պետական համակարգում խնդիրներ առաջացնել։ Այսինքն, ակնհայտորեն կա հրահանգ, որ սրանից հետո արցախցիններին էլ աշխատանքի չընդունեն։ Հատկապես ոստիկանությունում, որը Նիկոլ Փաշինյանի հենասյունն է։ Ստացվում է, որ մարդը իր քմահաճույքով 120-150 հազար արցախցիներից բռնի ձեւով խլում է ՀՀ քաղաքացիությունը, որը նրանք ունեն արդեն։ Դա, բնականաբար, հակաօրինական է, հակասում է սահմանադրությանը»,-ասաց նա։

Նարե Սիմոնյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը այդպես կոնկրետ խնդիր է լուծում։ «Նա հիմա ամեն ինչ անում է արցախցիներին Մայր Հայաստանից դուրս մղելու համար։ Տարբեր հարցերում նկատել ենք, որ Ալիեւը եւ Փաշինյանը նույն գիծն են տանում, տարբեր հարցերում նույն դիրքորոշումն ունեն եւ ոչ առանց հիմքի կարող է տպավորություն առաջանալ, որ նրանք համաձայնեցնում են իրենց գործողությունները։ Նույն բանն այսօր նաեւ Արցախում է։ Արցախում մնացած մի քանի տասնյակ արցախցիններից խլել են անձնագրերը եւ նոր անձնագիր չեն տալիս։ Ըստ երեւույթին՝ նույնը ուզում է անել Նիկոլ Փաշինյանը։ Եվ դա արդյունք տալիս է։ Պաշտոնական թվերով 10 հազարից ավելի արցախցիներ, իսկ ոչ պաշտոնականով՝ 20 հազար, արդեն հեռացել են Մայր Հայաստանից։ Արցախցիների Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը խանգարում է միայն Նիկոլ Փաշինյանին>,-ասաց Նարե Սիմոնյանը։

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արցախցի says:

    “Մայր-Հայաստան” անհասկանալի և լղոզված տերմինի տակ թաղվեցին “պետություն”, “պետականություն” հասկացությունները թե Արցախում, թե ՀՀ-ում։
    Արցախի մեծագույն և ճակատագրական սայթաքումը հենց այն էր, որ պետականություն և պետություն կառուցելու փոխարեն “մայր” էր փնտրում։
    Հիմա համոզվեցին, որ աշխարհաքաղաքականության մեջ ոչ թէ ծնող է պետք փնտրել, այլ՝ դաշնակից։ Գյուլիստանի պայմանագիրը կնքողները դա հրաշալի գիտեին։
    Նաիվ և պրիմիտիվ-զգայական աշխարհընկալմամբ ապրող մարդկանց պետության թագն էլ, իհարկե, պիտի լինեին Արցախի և ՀՀ անգրագետ և դավաճան կառավարիչները՝ 90-ականներից մինչ այսօր։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930