Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով չենք կարողանում վճարել վերջնահաշվարկները. Արցախի պետնախարար

Նոյեմբեր 10,2023 23:13

Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանը Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաեւ Արցախի պետական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի վերջնահաշվարկի հետ կապված խնդիրներին:

« Օրենքով նախատեսված է՝ եթե աշխատակիցն ազատվում է աշխատանքից, պետք է  վերջնահաշվարկ ստանա եւ արձակման նպաստ, բայց քանի որ  կառավարությունը որեւէ ֆինանսական ռեսուրս չունի, իսկ վերջնահաշվարկները բավականին մեծ գումար են կազմում, դա որպես պարտավորություն ունենք հաշվառված Արցախի Հայրապետության  կառավարությանը, բայց ֆինանսական ռեսուրսի բացակայության պատճառով չենք կարողանում վճարել: Երբ գումարն ունենանք, այն ժամանակ կարող ենք տրամադրել բոլորին՝ ոչ մասամբ:

Ինչ վերաբերում է աշխատանքային գրքույկների տրամադրմանը եւ մնացած բոլոր գործընթացներին,  իհարկե, մեր տարբեր գերատեսչություններ, քանի որ աշխատակիցներից ոչ բոլորն են գտնվում Երեւանում, գերատեսչությունները ըստ պայմանավորվածությունների են իրականացնում այդ աշխատանքը»,- ասաց պետնախարարը:

Իսկ թե ինչու սեպտեմբերի համար աշխատավարձերը 100 տոկոսով չվճարվեցին, Արցախի պետնախարարը պատասխանեց, որ տեղահանվելու պահին գանձապետական հաշվում եղած ֆինանսական միջոցները կազմել են աշխատավարձային ֆոնդի 85 տոկոսը։ Նրա խոսքով, աշխատավարձերն այդ պատճառով վճարվել են եղած միջոցների համամասնությամբ։

Ըստ նրա՝ սեպտեմբերի աշխատավարձերի 15 տոկոսը, ինչպես եւ վերջնահաշվարկները համարվում են Արցախի Հանրապետության կառավարության պարտավորություն։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930