Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում սեպտեմբերյան պատերազմը կանգնեցնելուց 2 օր հետո ադրբեջանական զորքը պաշարեց քաղաքները. Արթուր Հարությունյան

Նոյեմբեր 10,2023 22:10

Արցախում սեպտեմբերի 19-ին սկսված ռազմական գործողությունները կանգնեցնելուց հետո խուճապային տրամադրությունները, կարծես թե, չկային, ադրբեջանական վերջնագրում էլ չկար, բնակչության տոտալ տարհանման պահանջ: Ինչու արցախցիներն, ամեն դեպքում, ամբողջությամբ տարհանվեցին Արցախից, եկան ՀՀ:

Արցախի պետական նախարար Արթուր Հարությունյանն է Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում անդրադարձել այս հարցին:

«Պատերազմն ավարտվելուց հետո խոսում էինք Եվլախ բանակցությունների գնալու մասին նաեւ օրակարգն ունեինք, բայց քանի որ պատերազմն ավարտվելուց երկու օր անց ադրբեջանական կողմը սկսեց ամբողջական պաշարումը սկզբից Մարտակերտի շրջանը, նաեւ Մարտունու շրջանը, եւ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի բնակավայրեր ու ամբողջությամբ ենթակառուցվածքների խափանումը՝ Ստեփանակերտին կապող ճանապարհների առումով, խուճապային տրամադրությունները ստեղծեցին: Ադրբեջանական կողմի այդ գործողությունների արդյունքում խուճապ ստեղծվեց: Ադրբեջանական զորքը ճանապարհներին կանգնած էր արդեն. Կրասնի համայնքի վերեւի մասում էր կանգնած, մյուս կողմից դեպի Կարմիր շուկա հատվածն էր փակ, դեպի Մարտակերտ քաղաք ճանապարհն էր փակ»,- ասաց պետնախարարը:

Նա նկատեց, որ շրջափակման մեջ հայտնված բնակավայրերից էլ հենց առաջնահերթ սկսեցին արցախցիներին տարհանել ու օդանավակայանի տարածքում հավաքված արցախցիները հենց առաջիններից էին, որ ՀՀ տարհանվեցին, որովհետեւ օդանավակայանի մոտ գտնվում էին այն բնակավայրերի բնակիչները, որոնց բնակավայրերը հայտնվել էին ադրբեջանական վերահսկողության տակ. «Կային որոշ խմբեր, որոնք խուճապային տրամադրություններ էին մտցնում. կային տեղեկություններ, թե երեք օր ժամանակ է տրված, ով հասցնի տեղափոխվել Հայաստան, կհասցնի, ով չհասցնի, մնալու է: Կային տեղեկություններ, թե 30.000 արցախցիների չեն թողնելու դուրս գալ Արցախից: Անընդհատ փորձում էինք հերքել այդ տեղեկությունները, բայց այդքան էլ չէր ստացվում կապի խափանման պատճառով»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930