«Քովիդի» գործով մեղադրվող Գեւորգ Սիմոնյանին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգեւատրել է ոսկե մեդալով։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Գեւորգ Սիմոնյանը։
«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ այսօր՝ իմ վերջին աշխատանքային օրը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից արդյունավետ աշխատանքի և բարեխիղճ գործունեության համար պարգևատրվեցի Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով։
Զբաղեցնելով փոխքաղաքապետի պաշտոնը՝ ես մեծ պատասխանատվությամբ և անկեղծ նվիրումով կատարել եմ ստանձնածս պարտականությունները, ամենօրյա քրտնաջան աշխատանքով փորձել եմ իմ ներդրումն ունենալ մեր Երևանի բնականոն կյանքի ապահովման և կայուն զարգացման գործում։ Վերջին տարիների ընթացքում մենք շատ դժվար մարտահրավերներ ենք հաղթահարել` լուծելով բազում մեծ ու փոքր անլուծելի թվացող խնդիրներ՝ հանուն մեր քաղաքի ու քաղաքացիների։
Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի իմ բոլոր գործընկերներին արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար»,- գրել է Գեւորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում։
Կարդացեք նաև