Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է սամբոյի աշխարհի առաջնությունը, որին, ինչպես պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարվեց, մասնակցում են 71 երկրների 600-ից ավելի մարզիկ-մարզուհիներ։
Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականի երեք անդամներ բրոնզե մեդալ են նվաճել․ մեկը՝ մարզական սամբոյից, երկուսը՝ մարտականից։ Մեր հավաքականների հաշվին մեդալ գրանցել են 54 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը՝ մարզական սամբո եւ 79 կգ քաշային Սարգիս Վարդանյանն ու 98 կգ քաշային Արման Ավանեսյանը, երկուսն էլ՝ մարտական սամբո։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ