Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհարմար է, ամոթ է՝ ո՞ւմ նկատմամբ խափանման միջոց, ձեր առջեւ կանգնած է հանրապետության հիմնադիրներից մեկը, եկեք հասկանանք ում հետ ոնց եք խոսում». Հրանտ Բագրատյան

Նոյեմբեր 10,2023 20:33

Այսօր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով առաջին դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բագրատյանը 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության հավաքի ժամանակ իր ելույթում քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականությունը: Մասնավորապես, նա ասել էր. «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»։

Դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդություն ներկայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու ու վարույթը կարճելու:

Ըստ պաշտպանի, վարույթը նախաձեռնվել է օրենսդրությամբ չնախատեսված աղբյուրի հիման վրա: Օպերլիազորի՝ առերեւույթ հանցանքի մասին հաղորդումը չի հանդիսանում առերեւույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում. «Ֆիկտիվ բնույթի հաղորդում է դա»,- ասաց պաշտպանը:

Դատավորը միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգեց, մինչեւ դրա վերաբերյալ էական հանգամանքների պարզումը:

Հրանտ Բագրատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Մեղադրող դատախազն ասաց, որ նախաքննության ընթացքում կիրառված այդ խափանման միջոցը պետք է մնա:

Հրանտ Բագրատյանն ասաց. «Պիտի խնդրեմ վերացնել դա, անհարմար է, ամոթ է՝ ո՞ւմ նկատմամբ խափանման միջոց, ինչի՞ համար: Ձեր առջեւ կանգնած է հանրապետության հիմնադիրներից մեկը: Մի կողմ թողնենք գործի էությունը, եկեք հասկանանք ում հետ ոնց եք խոսում: Իմ ամբողջ էությունը չի ընդունում, երբ որ մեկն ինձ ասում է՝ խափանման միջոց, ո՞ւմ նկատմամբ խափանում, չեմ հասկանում: Ես իմ խոսքի տերն եմ, ես հասկանում եմ ե՛ւ պատվարժան դատարանի հեղինակությունը, ե՛ւ իմ սեփական հեղինակությունը: Անկեղծ ասած, ես վիրավորական եմ համարում նման միջոցի առկայությունը»:

Պաշտպանն ասաց՝ մտածում են՝ Հրանտ Բագրատյանը կարող է վերցնել անձնագիրն ու փախչե՞լ, ո՞րն է այս խափանման միջոցի հիմնավորումը:

Դատավորը որոշեց Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Օրինակ, եթե մեկը ֆեյսբուքում գրի.«իշխանության հասած բոլոր որդերին պետք է լխճել», այդ մարդու նկատմամբ գործ են հարուցելու՞: Էդ մարդն էլ կասի՝ ես որդանման մարդկանց նկատի չունեմ, ինչու՞ է քպ-ն իմ ասածն իր վրա վերցնում, ես իսկական որդերին նկատի ունեմ:
    Ճիշտն ասած քննիչներին ու դատավորներին ահագին խղճում եմ, որ էս իշխանության պրիմիտիվ պատվերներից կրակն են ընկել: Էդ մարդիկ իսկական հանցագործությունների վերաբերյալ գործեր կունենան քննելու ու դրանք թողած, ջղայնացած մարդկանց հայտարարություններն են քննում, թե այդ հայտարարությունների մեջ ինչ նամյոկներ կան ու այդ մարդուն ուզում են «կզցնել» կամ «շինել», որ ինչ-որ մի հիվանդ իրեն լավ զգա:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930