ԿԳՄՍ նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը գրում է.
«Այսօր հանդիպում եմ ունեցել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք ԱրՊՀ դասախոսների հետագա մանկավարժական և գիտական գործունեությանն առնչվող խնդիրները, ինչպես նաև արծարծվել են բուհի ուսանողների ուսումնառության շարունակականությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ագրեսիային և դրա հետևանքներին»։