News. Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երեւի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ եւ հավաքական Եվրոպայի, եւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ըստ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը:
Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»,-ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: