Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը կտուգանի, նաեւ կարգելի գործել չլիցենզավորված նախադպրոցական ծառայություններ մատուցողներին

Նոյեմբեր 10,2023 14:52

Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեությունը պարտադիր պետք է լիցենզավորվի մինչեւ դեկտեմբերի 30-ը: Այս մասին կայացած ասուլիսում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այդ պահանջը վաղուց էր դրված:

«Ուզում եմ հորդորել բոլոր այն կազմակերպություններին, որոնք նախադպրոցական ծրագրեր կամ գործունեություն են իրականացնում, անպայման դիմել լիցենզավորման համար, որովհետեւ մեզ մտահոգում է այն տեմպը, որով դիմում են: Վերջին շրջանում ընդամենը 9 հայտ ենք ունեցել, մինչդեռ ըստ ՊԵԿ-ի տվյալների, առնվազն 320 կազմակերպության մասին է խոսքը, որոնք նախադպրոցական ոլորտում գործունեություն են ծավալում, սակայն լիցենզավորված չեն»,-ասաց փոխնախարարը:

«Այդ կազմակերպությունները պիտի նախ ներկայացնեն, թե ինչ ծրագիր են իրականացնում, մենք ծրագիրը կուղարկենք փորձաքննության ԿԶՆԱԿ (Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն), որտեղ մասնագիտական փորձաքննություն կիրականացվի, եւ եթե ծրագիրը համապատասխանի այն չափանիշներին, որոնք մեր պետության կողմից առաջադրված են, կերաշխավորվի ու լիցենզավորման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ կազմակերպությունն արդեն կլիցենզավորվի»,-հավելեց նա:

Արաքսիա Սվաջյան

Եթե որեւէ կազմակերպություն դիմած լինի լիցենզավորման համար, բայց չհասցնի անցնել այդ գործընթացը, Արաքսիա Սվաջյանի խոսքով, կհամարվի լիցենզավորման գործընթացի մեջ: «Իսկ մինչեւ դեկտեմբերի 30-ը լիցենզավորման համար չդիմած կազմակերպությունների դեպքում հունվար ամսին ՊԵԿ-ը կարող է ստուգումներ անցկացնել, այնտեղ թե տույժեր կան, թե գործունեության դադարեցման արգելք»,-զգուշացրեց Սվաջյանը:

Ինչ վերաբերվում է ներկայացվելիք ծրագրերին, այս մասին էլ նշեց. «Հաշվի առնելով, որ տարբեր կազմակերպություններ տարբեր փորձ են բերում, տեղայնացնում, մենք ունենք նախադպրոցական կրթության չափորոշիչը, որի վրա պետք է հիմնված լինի նախադպրոցական ոլորտում ցանկացած գործունեություն: Պարզապես այդ ծրագրերը կարող են լինել ամբողջական՝ այսպես կոչված, մանկապարտեզին բնորոշ ծրագիր, որը իր հերթին կարող է լինել այլընտրանքային, հեղինակային, միջազգային եւ այլն: Մի խոսքով, բոլոր ձեւաչափերն ընդունելի են;

Մենք ունենք նաեւ նախադպրոցական ծառայություններ հասկացությունը, որն ավելի կարճաժամկետ ծրագրերին է վերաբերվում՝ այսպես կոչված, զարգացման կենտրոններին, որոնք այս կամ այն տիպի ծառայություններ են առաջարկում նախադպրոցական տարիքի երեխաների համար»:

Փոխնախարարի կարծիքով, լիցենզավորումը հնարավորություն կտա օրենսդրական դաշտ բերել ոլորտում գործունություն ծավալող բոլոր կազմակերպություններին, նաեւ մշտադիտարկման եւ վերահսկողության մեխանիզմներ է բերելու. «Նախադպրոցական տարիքի երեխաները շատ ավելի խոցելի խումբ են ու քիչ դեպքերում կարող են բարձրաձայնել իրենց հուզող հարցերը: Մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի հստակ ունենանք տեղեկատվություն, թե մեր երկրում որ կազմակերպություններն են զբաղվում նախադպրոցական տարիքի երեխաներով եւ արդյոք դրանք լիցենզավորված են»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930