Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիգեն Խաչատրյանի՝ facebook-յան գրառման տակ մեկնաբանություն թողնելու համար չեխաբնակ պատմաբանին մեղադրանք են առաջադրել

Նոյեմբեր 10,2023 14:20

2022 թվականին  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վիգեն Խաչատրյանի՝ facebook-յան գրառման տակ ծնունդով Արցախից, բայց չեխաբնակ պատմաբան Աշոտ Առաքելյանի (լուսանկարում) թողած մեկնաբանությունը իր իսկ գլխին իսկական պատուհաս է դարձել: Չեխաբնակ պատմաբանին մեկնաբանության համար մեղադրանք են առաջադրել:

Նրա խոսքով, Վիգեն Խաչատրյանի գրառման տակ ինքն ընդամենը գրել էր՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու երկու օրինական ճանապարհ կա՝ կամ ընտրություններով, կամ վերացնելով, բայց նրա որոշ թերություններ եւ սխալներ: Պատմաբանի խոսքով, իրավապահներն իր այս գրառումից վերցրել են «հեռացնել, վերացնել» բառերը ու բռնության կոչ համարելով՝ մեղադրանք առաջադրել. «Ես Արցախում երկհարկանի տուն եմ կորցրել, այդ պահին կարող է մտքերս հայտնել եմ, բայց ֆիզիկապես վերացնելը նկատի չեմ ունեցել: Ոնց որ էն որ մայրը ջղայնացած ժամանակ զավակին ասում է՝ թաղեմ բոյդ, հո սրտանց չի՞ ասում, հիմա այդ խնդիրն է: Հիմա եկել եմ Հայաստան, այդ քրեական վարույթի համար իմ ելքը երկրից արգելել են, չեմ կարողանում վերադառնալ Չեխիա»:

Մեր զրուցակիցն ասաց` Վիգեն Խաչատրյանի հետ առերեսում վարույթ իրականացնող մարմնում  չի եղել, Խաչատրյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, ինչի ընթացքում վերջինս չի մտաբերել իր գրառումը, որի տակ թողած մեկնաբանության համար էլ պատմաբանին մեղադրանք են առաջադրել:

Աշոտ Առաքելյանը դիմել է նաեւ Չեխիայի հանրապետության դեսպանություն, ասել են՝ քանի որ նաեւ ՀՀ քաղաքացի եք, բարդություններ լինելու դեպքում նոր դիմեք մեզ:

Պատմաբանին մեղադրանք է  առաջադրվել  Քրեական օրենսգրքի բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հատկանիշներով :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930