Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկած Սամբոյի աշխարհի առաջնության ընթացքում հայ մարզասերները երեք օր ականատես կլինեն մրցագորգում մենապայքարային այս մարտարվեստի աշխարհի ուժեղագույն ներկայացուցիչների գոտեմարտերին:
Թեեւ սպորտը դուրս պետք է լինի քաղաքականությունից, սակայն աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ազդեցություն ունենում են մարզական խոշորագույն միջոցառումների ընթացքի վրա: Մասնավորապես, РИА Новости-ն տեղեկացնում է, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն թույլատրել է, որ Երեւանում ընթացող աշխարհի առաջնությունում Ռուսաստանի եւ Ուկրաինայի, Բելառուսի եւ Ուկրաինայի սամբիստների միջեւ մարտից առաջ եւ հետո ձեռքսեղմում չլինի:
Մարզաձեւի միջազգային ֆեդերացիան եւ աշխարհի առաջնության կազմակերպիչ երկիր՝ Հայաստանը, ամենայն հավանականությամբ այս քայլին գնացել են, որպեսզի չկրկնվի 2022 թվականին արձանագրված այն անցանկալի երեւույթը, երբ Ուկրաինան նախ սեպտեմբերին չմեկնեց Սերբիա՝ Եվրոպայի, ապա նոյեմբերին՝ Ղրղզստանում անցկացված աշխարհի առաջնություններին այն պատճառաբանությամբ, որ այնտեղ էին Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականները:
Երեւանում սամբոյի աշխարհի առաջնությանը չեն մասնակցում Ադրբեջանը եւ Թուրքիան:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ