«Ազատություն». Իրավապաշտպանները պնդում են, թե British Petroleum-ը (BP), որը ամենամեծ բաժնեմասն ունի Ադրբեջանի նավթի ու գազի արտահանման ծրագրերում, նպաստել է ղարաբաղյան հայերի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, հաղորդում է Լոնդոնում լույս տեսնող The Guardian-ը` վկայակոչելով Global Witness կազմակերպության հետազոտությունը։
Ամերիկյան հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ բրիտանական նավթային ընկերության խոշոր նավթագազային նախագծերի օգնությամբ Բաքուն միլիարդավոր դոլարներ է ստացել։ Նավթից ու գազից ստացած այդ եկամուտների շնորհիվ, ըստ հետազոտողների, Ադրբեջանը 2020-ից՝ «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում պատերազմի բռնկումից ի վեր» չորս անգամ ավելացրել է ռազմական ծախսերը։
«Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ լինելով Ադրբեջանի ամենամեծ ներդրողը՝ British Petroleum-ը «անուղղակիորեն օգնել է Ադրբեջանին ֆինանսավորել սեպտեմբերին վիճելի տարածաշրջանում էթնիկ հայերի դեմ ռազմական ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար մարդ լքել է տարածքը»,-գրում է The Guardian-ը։
BP-ն հերքում է մեղադրանքները։
Կարդացեք նաև
Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: