Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսը խոսել է Հայաստանի ընտրանու եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղային որակների մասին:
«Նաիր Թիկնիզյանը լավ ֆուտբոլիստ է, որակյալ պաշտպան: Նա մեծ ներուժ ունի եւ կարող է մեծ պահանջարկ ունեցող խաղացող դառնալ: Վստահ եմ, որ նա կարող է խաղալ Եվրոպայում: Նաիրն արդեն այսօր կարող է օգտակար լինել Եվրոպայի թոփ 5 առաջնությունների ակումբներից ցանկացածին»,- ասել է Օզբիլիսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ