Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիթի» ընկերությունը տուգանվել է 76.3 մլն դրամի չափով՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար

Նոյեմբեր 10,2023 12:04

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 76 340 000 դրամի չափով տուգանք է նշանակել «Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման համար։
Հանձնաժողովն ուսումնասիրել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մի շարք առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման գործընթացում ընկերության վարքագիծը։

Պարզվել է, որ կարագ ապրանքի իրացման գործընթացում «Սիթի» ընկերության վարքագիծը պարունակել է խտրական պայմանների կիրառման, մրցակցի ապրանքների իրացման համար էական նշանակություն ունեցող պայմանների միջև չհիմնավորված տարբերությունների սահմանման կամ կիրառման հատկանիշներ: Մասնավորապես՝ ապրանքների իրացման գործընթացում առանց հիմնավոր չափանիշների առկայության կիրառվել են շահութաբերության այնպիսի մարժաներ, որի արդյունքում «Սիթի» ընկերության հետ փոխկապակցված «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերության մրցակիցների համանման ապրանքները վաճառվել են առավել բարձր գներով, ինչն էլ իր հերթին «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերության համար առաջացրել է մրցակցային առավելություն՝ ապահովելով իրացման զգալի մեծ ծավալներ։

Ընկերությունն ընդունել է իրավախախտման փաստը:

Որոշումը հասանելի է հետևյալ հղմամբ:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930