Armlur.am. Ադրբեջանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փոխնախագահ: Արցախում հայկական պատմամշակութային հետքը հետեւողականորեն, բարբարոսաբար ջնջող երկիրը, որ պետք է լիներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի թիրախում, դառնում է այդ կազմակերպության փոխնախագահ: Օրինակները շատ են, հիմնական նպատակը վերացնել հայկական գոյության նշանները և փաստերը։
2020 թվականից հետո վանդալիզմի ենթարկվեցին ադրբեջանական կողմի տիրապետության տակ անցած տարածքներում գտնվող հուշակոթողները, խաչքարերը, պատմական Սուրբ Ղազանչեցոց վանքը դարձրին մզկիթ՝ գմբեթը կլորացնելով։ Ադրբեջանական զորքերը բարբարոսաբար կրակում էին խաչքարերի վրա, ավիրում դրանք։
Էմմա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: