Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն, այնուամենայնիվ, գտնվում է իտալական «Յուվենտուս» գրանդ ակումբի հետաքրքրության շրջանակներում:
Այս մասին տեղեկացնում է «Tuttosport»-ը՝ նշելով, որ Թուրինի ակումբի սկաուտները շարունակում են հետեւել խաղադաշտում ֆուտբոլիստի գործողություններին, եւ ակումբը Սպերցյանին կարող է ձեռք բերել արդեն գալիք ամռանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ