Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Պատերազմը երբեք չի ավարտվել: Հայաստանում այսօր լիքը անելիք կա. Արտակ Հովհաննիսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 10,2023 11:10

44-օրյա պատերազմի սիմվոլ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը նշում է, որ իր հույսը չի մարում, որ մի օր անպայման լկտի Իլհամ Ալիեւին Հայաստանից արժանի պատասխան կտան: Զոհված զինծառայողի հայրը կարծում է, որ ամեն ինչ հայ ժողովուրդը կարող է վերադարձնել: Միակ բանը, որ էլ երբեք չի վերադառնա, անմահացած տղաներն են, որոնք հրաժեշտ տվեցին երկրային կյանքին: Նա կարծում է, որ պատերազմն այս երեք տարիներին չի ավարտվել, վտանգն ամեն րոպե կախված է Հայաստանի գլխին։ «Իմ ընկալմամբ` պատերազմը երբեք չի ավարտվել: Հայաստանում այսօր լիքը անելիք կա: Թե՛ Սյունիքի մարզը, եւ թե՛ մնացած մարզերն այսօր փաստացի մեծ վտանգի տակ են: Լսո՞ւմ եք Ալիեւի ճոռոմ-ճոռոմ խոսքերը: Վստահ եմ` գալու է ժամանակը, եւ Հայաստանից նա կստանա իրեն արժանի պատասխանը: Ես չգիտեմ, թե դա ինչպես կլինի` իշխանություն կփոխվի, թե ոչ, բայց վստահ եմ, որ գալու է այն օրը, որ մենք տալու ենք նրա զառանցանքների պատասխանը»,- նշում է մեր զրուցակիցը: Ըստ նրա` այն բոլոր թեզերը, թե Արցախը հանձնելով, Հայաստանը մտնելու է խաղաղության դարաշրջան, կեղծ էին։ «Ոչ մի պարագայում մենք Արցախը հանձնելով չէինք կարող հանգիստ ապրել: Նման կերպ մտածող մարդիկ անգամ իրավունք չունեն ապրելու: Նման հիմարություններ ասում են նրանք, ովքեր ոչինչ չեն կորցրել, ո՛չ երեխա, ո՛չ տուն, ոչինչ…. նման մարդկանց երբեք Արցախն ու Արցախի ճակատագիրը հետաքրքիր չեն եղել: Ավելի կտրուկ չեմ ուզում ծավալվել ու չեմ ուզում ավելի կտրուկ բաներ ասել»,- նշեց նա:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930