Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր կառույցներ կարելի է առաջարկել, բայց նշված գործառույթով պետք է զբաղվի Արցախի Հանրապետության կառավարությունը. Վահրամ Բալայան. «Հրապարակ»

Նոյեմբեր 10,2023 10:41

«Միասնական հայրենիքն» առաջարկում է Արցախի ԱԺ-ի, ՏԻՄ-երի եւ ՀԿ-ների կողմից ընտրել Արցախի ժողովրդի վերադարձի կամ վերաբնակեցման հարցերով զբաղվող «Հատուկ ծրագրերի կոմիտե», որը կզբաղվի բնակչության վերադարձի շուրջ միջազգային հանրության եւ Ադրբեջանի հետ բանակցելու հարցով եւ «դրա անհնարինության պարագայում՝ ՀՀ-ում վերաբնակեցման կազմակերպմամբ»։ Փաստացի Սամվել Բաբայանը երկրորդում է ՀՀ իշխանություններին, թե Հայաստանում չեն կարող գործել Արցախի պետական ինստիտուտները։ Իսկ նշված կոմիտեն էլ, հավանաբար, պետք է ղեկավարի ինքը՝ Բաբայանը։ Զրուցել ենք Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վահրամ Բալայանի հետ։

Սամվել Բաբայանի առաջարկած կոմիտեի գաղափարն ինչո՞ւ հավանության չի արժանացել ԱԺ խմբակցությունների կողմից։

– Ես կարծում եմ, որ տարբեր կառույցներ կարելի է առաջարկել, տարբեր անուններով, բայց նշված գործառույթով պետք է զբաղվի Արցախի Հանրապետության կառավարությունը։ Ինչ խոսք, այս պահին մենք վատ վիճակում ենք, պատերազմ ենք պարտվել, Արցախը հայաթափվել է, բայց ապագայում աշխարհաքաղաքական փոփոխություններ տեղի կունենան, հասարակության համախմբման անհրաժեշտություն կա, դրա համար ԱՀ կառավարությունը պետք է աշխատի եւ փորձի կյանքի կոչել այդ առաքելությունը։

Դուք կողմ եք վտարանդի կառավարության, բայց ո՛չ կոմիտեի գաղափարին։

– Այո, եւ կարեւորն անձինք չեն, կարող են նոր մարդիկ լինել, 25 թվականը մոտենում է, ցանկալի կլինի նոր ընտրություններ կազմակերպել, բայց պետական մարմինները պետք է պահպանվեն 2 խնդիր լուծելու համար․ նախ՝ արտաքին ճակատում մեր դատը պաշտպանելու, ապա հասարակությանը համախմբելու համար, որպեսզի հետագայում հնարավոր լինի մեր հարցերը լուծել՝ թե՛ վերադարձի, թե՛ կարգավիճակի հետ կապված։

Լավ, իսկ ի՞նչն է խանգարում, որ հավաքվեք ու լեզու գտնեք։

– Գիտեք, ես կարծում եմ, որ նախաձեռնողներ են պետք, մարդիկ, որոնք պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, ներքին հակասություններ կան, որոնցից պետք է վեր կանգնել եւ առաջին պլան դնել երկրի ապագան։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930