Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Խորհուրդը ստիպված է դատական ակտի իրավաչափության մասին իր եզրահանգումները ներկայացնել»

Նոյեմբեր 10,2023 13:30

Տեղեկատվական վեճերի խորհուրդը ուշադրություն էր դարձրել այն հանգամանքին, որ պատասխանող կողմը չի մասնակցել դատական քննությանը, չեն ներկայացրել իրենց փաստարկները: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ը նոյեմբերի մեկին իր կայքում տպագրել է ՏՎԽ կարծիքը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար (այժմ՝ Ազգային ժողովի փոխնախագահ) Հակոբ Արշակյանի գործով: Նախկին նախարարը 2022թ. հունիսի 9-ին հայցադիմում էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «ԱրմդեյԷյԷմ» եւ «Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների՝ լրատվական կայքերի «հրապարակման մեջ տեղ գտած զրպարտություն համարվող տվյալները հերքելու եւ փոխհատուցում վճարելու պահանջներով» (դատական գործ ԵԴ/29999/02/22)։

Հակոբ Արշակյանն իր հայցադիմումում հայտնել է, որ պատասխանող ընկերություններին պատկանող armday.am եւ lurer.am կայքերը 2022թ. փետրվարի 14-ին հրապարակել են «ՔՊ-ական պաշտոնյաների նախկին գործատուների հետհեղափոխական «հաջողությունները». մաս 1» վերտառությամբ «նյութ», որում ներկայացվել են ըստ հայցվորի, իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող, զրպարտող տվյալներ: Արշակյանը վկայակոչել է երկու մեջբերում: Նա դատարանից խնդրել էր պարտավորեցնել պատասխանող ընկերություններին հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, բռնագանձել 5 միլիոն դրամ որպես պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցում եւ 170 հազար դրամ, որպես վճարված պետական տուրքի գումար:

2023 թվականի սեպտեմբերի 8-ին դատարանը կայացրել է վճիռ, որով խնդրո առարկա արտահայտությունները գնահատել է զրպարտող եւ մասնակիորեն բավարարել է հայցվորի փոխհատուցման պահանջը՝ պարտավորեցնելով պատասխանողներին համապարտության կարգով վճարել նրան 500 հազար դրամ փոխհատուցում եւ 35 հազար դրամ՝ որպես վճարված պետական տուրք։ Պատասխանողների ներկայացուցիչները չեն մասնակցել դատական քննությանը։ Խորհուրդը գտել է, որ կայացված դատական ակտով տեղի է ունեցել պատասխանող լրատվամիջոցների արտահայտվելու ազատության անօրինական միջամտություն, որով խախտվել է նրանց տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930