Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ արմատականության «հակաթույնը»

Նոյեմբեր 10,2023 10:00

Ինձ ժամանակ առ ժամանակ փողոցում մոտենում են Փաշինյանի կամ նրա հակառակորդների կողմնակիցները եւ սկսում են կրքոտ երանգներով պատմել, թե ինչ է պետք անել «ներկաների» կամ «նախկինների» հետ՝ պատկերելով ինչ-որ սարսափելի չարչարանքներ: Իմ պատասխանը երկու կողմերին նույնն է՝ կտրականապես դեմ եմ դրան, դա անիմաստ է եւ վտանգավոր, նման զարգացումները մեր պետությանը կհասցնեն հերթական, գուցե՝ վերջին հարվածը:

Վստահ եմ, որ 2016 թվականի, այսպես կոչված, «Սասնա ծռերի» արկածախնդրությունը հենց այդպիսի հարված էր՝ ոչ միայն ինքնին, այլեւ նրանով, որ հայաստանցիների մեծամասնությունն այդ հանցագործությամբ հրճվում էր, ապստամբություն եւ հերոսություն էր համարում: Հիմա էլ, եթե ինչ-որ այդօրինակ գործողություններ էին պատրաստվում ներկա իշխանությունների դեմ (եթե դա ԱԱԾ-ի կազմակերպած շոուն չէ), ապա պետությունը պարտավոր է դրանք կանխել բոլոր միջոցներով:

Ի՞նչ «հակաթույներ» կան նման զարգացումների դեմ, բացի իրավապահների գործողություններից: Դրանք, իմ կարծիքով, երկուսն են: Առաջինը՝ հասարակության առողջացումն է: Այն հասարակությունը, որտեղ «ղարաբաղցիները թուրք են» թեզը խիստ մերժելի եւ մարգինալ չէ (եկեք ձեւ չանենք, որ նման բաներ չենք լսում ամեն քայլափոխի), ոչ միայն հիվանդ է, այլեւ արժանի չէ պետություն ունենալու:

Երկրորդը՝ քաղաքական համակարգի կայացումն է: Մարդկանց դժգոհությունը պետք է ստանա օրինական խողովակներ, եւ ֆեյսբուքյան հայհոյանքները լավագույն խողովակը չեն:

Այդ առումով չեմ կարող չնշել, որ ընդդիմության ակտիվությունը կրում է բավականին սպորադիկ բնույթ՝ բուռն գործողություններին հաջորդում են անհասկանալի պատճառներ ունեցող «անդորրի» ժամանակահատվածները: Նորմալ է, երբ ինչ-որ բան չի ստացվում: Բայց դրանից հետո, կարծում եմ, պետք է ասել՝ «չի ստացվել ահա այս պատճառով, իսկ հիմա մենք անելու ենք սա՛»: Բայց սպասել առիթի (ցավոք, աղետալի «առիթները» հաճախ են լինում), «բռնկվել», հետո «հանգել»՝ նման գործելակերպը վստահություն չի ներշնչում:

Եվ, որպես հետեւանք, ակտիվանում են ծայրահեղ արմատական տրամադրությունները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Տեսապատկերը՝ ահաբեկչության նախապատրաստության դեպքի վերաբերյալ ԱԱԾ տեսանյութից, որտեղ երեւում է ԱԺԲ ակտիվիստներ գրառումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Խօսինք, գործնականութեան գետնի վրայ: Արդիւնաբերութեան տեսակէտից:

    Ծայրահեղ արմատական տրամադրությունները, ոչ իսկ գործողութիւնները, չկարողացան Սերժ Սարգսյանի վարչակարգը փոխել:

    Այդ փոփոխութիւնը տեղի ունեցաւ՝ թաւիշով: Թեւերնին բարձրացուցած, ափերնին բաց, ուրախ եւ խնդումերես, արդի ժամանակների հիփփիների խրախճանային իրարանցումով:

    Իսկ նկատի ունենալով որ Սարգսյանի վարչակարգը, փաստօրէն, շատ աւելի թոյլ, տկար, փխրուն եւ դիւրաբեկ էր, քան թէ այժմու, այլապէ՛ս ամուր ու հաստատուն վարչակարգը, վերջինիս դէմ արմատական տրամադրութիւններ ունեցողներ նկատի թող առնեն որ, ամէն դէպքում, անզօր եւ ի զուր են իրենց այդ տրամադրութիւնները:

    Իսկ խորհրդարանային Ընդդիմութիւնը, այլեւս չի կրնար նոյնիսկ իր գոյութիւնը արդարացնել:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930