Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ադրբեջանանպաստ կետերը գերակատարվել են». Նարինե Դիլբարյան

Նոյեմբեր 09,2023 20:35

«Ամբողջ հայության պատմության համար, եւ դա դասագրքերում պետք է ամրագրվի, նոյեմբերի 9-ը կանխորոշեց  ներկայիս բոլոր զարգացումները: Նոյեմբերի 9-ին թվում էր, թե իրավիճակը կայունացել է, Արցախից մի հատված պահպանվում է, Հայաստան-Արցախ կապը գործելու է, լինելու է Բերձորի միջանցքը, եւ մենք փորձելու ենք ուղղել մեր ուսերը:

Սակայն պարզվեց, որ այն արյունը, որը հեղվել էր 44-ամյա պատերազմի ժամանակ, նոյեմբերը ներկելու է կարմիր գույնով: Անցել է 3 տարի, Իլհամ Ալիեւի կարգախոսները բացարձակապես չեն փոխվում, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ոչ միայն կարգախոսներն են փոխվել՝ ի խախտումն արտահերթ խորհրդարանական ընտրությունների իր ամբողջ նախընտրական ծրագրի, այլեւ դրա հիման վրա կառուցած կառավարության պաշտոնական ծրագրի»,- «Հայելի» ակումբում ասաց լեզվաբան, հասարակական, քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը:

Նարինե Դիլբարյանի խոսքով «Նոյեմբերի 9-ի փաստաթղթի  հայանպաստ կետերից, ինչպիսին էին գերիների վերադարձը, Բերձորի միջանցքի գործումը, խաղաղապահներին վերաբերող եւ այլ կետեր, խախտվեցին, խախտվեց նաեւ այն կետը, որ հայտարարությունը ստորագրող կողմերը պետք է միայն իրենց զբաղեցրած դիրքերում, մինչդեռ մենք դուրս եկանք եւ հանձնեցինք Կովսականը անհայտ պատճառներով: Բոլոր ադրբեջանանպաստ կետերը ոչ միայն կատարվեցին, այլ տեղի ունեցավ գերակատարում՝ Հայաստանը Արցախին կապող միջանցք գոյություն չունի, որովհետեւ Արցախը առժամանակ դատարկվել է, այնտեղ այլեւս հայկական բնակչության փոքրիկ խլյակներ են հայտնվել»:

Բանախոսի կարծիքով. «Նոյեմբերի 9-ի երրորդ տարելիցին, իսկ դա միանշանակ տարելից էր, ողբերգական սգո արարողության տարելից, պաշտոնական Հայաստանը, որ իրեն փորձում է դիրքավորել որպես ժողովրդավարական պետություն, իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ պետք է պատասխանի ՀՀ քաղաքացիների հարցերին:Այդ հարցերն ունեն վճռական նշանակություն:

Այդ նպատակով մենք «Միասին» շարժումով նախաձեռնել էինք հարցեր ուղղել վարչապետ Փաշինյանին՝  կապված նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակի հետ: Մենք այդ հարցերն ուղարկել ենք էլեկտրոնային փոստով, եւ դրել ենք մեր հիմնավոր ակնկալիքը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող այրը պետք է դուրս գա եւ պատասխանի այդ հարցերին, որովհետեւ այդ հարցերը ոչ թե սոսկ «Միասին» շարժման, 7 տարբեր հասարակական-քաղաքական կազմակերպություններ ներկայացնող հանրային դեմքերի, մասնագետների հարցեր են, այլ այնպիսի հարցեր, որոնք հուզում են Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների գրեթե բոլոր քաղաքացիներին»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930