Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե ԱԺ-ում նաև ընդդիմությունն իր դիրքերում չէ»․ Կարինե Աճեմյան

Նոյեմբեր 09,2023 20:15

«Այն անձի, որը թույլ չի տալիս, որ Երևանում լսեն, տեսնեն ու խոսեն այն իրականությունը, որն ինքն է ստեղծել, իր իմանան այդ դավադրության մասին, այդ մարդու չքվելով՝ ՀՀ-ի վերականգնման գործընթացը, հաղթանակների վերագտման գործընթացը անխուսափելի է լինելու»,- ՀՀԿ երիտասարդական կառույցների նախաձեռնությամբ անցկացված լուռ երթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Ըստ նրա՝ այս իշխանությունները թույլ չեն տալիս, որ մարդիկ սգան, որովհետև գիտեն, որ ցավից հետո գալիս է վերականգնում ու միաբանում․ «Դրա համար չեն թողնում, որ մի օր գեթ սգանք Արցախի կորուստը, այն պարտությունները, որոնք մեր գլխին ջարդվել են։ Մտածել, որ ժամանակ է անցնելու և մոռացվելու է, որ երկու հայկական պետություն է եղել, մտածել, որ ժամանակ է անցնելու և մոռացվելու է, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենաուժեղն էր, նման բան չի լինելու, հակառակը, ինչքան երկար մնաց Երևանում՝ օկուպացված պահելով մի ամբողջ երկիր, այդքան ավելի որակական, իրավական ու քաղաքական գնահատականը տեղին, հստակ ու շեշտակի է լինելու»։

Ըստ Աննա Մկրտչյանի՝ եթե խոսքը իշխանության պայքարի մասին լիներ, 2020-ից հետո ցանկացած ոչ դավաճան, ուղղակի ձախողած իշխանություն կգնար․ «Բայց ինքը ձախողված չէ, այլ դավաճան է, նա կոնկրետ ծրագիր է իրականացնում։ Այստեղ խոսքը ընդդիմության մի քանի հոգու կամ կուսակցության մասին չէ, որոնք քաղաքական գործընթացների արդյունքում հայտնվել են ընդդիմադիր դաշտում։ Հիմա Նիկոլի ընդդիմությունը ողջ հայ ժողովուրդն է, գիտակից քաղաքացիները, ովքեր լավ հասկանում են, որ այս պահի դրությամբ մի գործիք է մնացել՝ վախը։ Հիսունից ավելի քաղբանտարկյալներ կան․ մարդիկ ստատուսի, լայքի, ուղիղ եթեր անելու համար նստում են բանտ՝ երեք-չորս ամիս։ Բա Նիկոլն այս երկրում իշխանությունը զավթել է լայքով ու լայվով, նշանակում է՝ ինքը պետք է ցմահ դատվի»։

ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանն էլ հիշեցրեց՝ 2018-ից ՀՀԿ-ն անընդհատ կրկնել է, որ մենք արհավիրքի առաջ ենք կանգնած, քանի որ այս իշխանությունները հենց այդ նպատակով են եկել, հենց իրենց նարատիվներով, խոսույթով, բոլոր գործողություններով»։

Կարինե Աճեմյանը կարևորեց լուռ երթի անցկացումը, որ մեր երիտասարդությունն իմանա, թե մենք ինչ ենք կորցրել։ ՀՀԿ անդամն ահազանգեց՝ մենք հիմա կանգնած ենք ՀՀ-ն կորցնելու ճանապարհին։ Հարցին՝ իսկ ընդդիմությո՞ւնն ինչ պետք է անի, արդյոք ընդդիմությունն իր տեղո՞ւմ է, Կարինե Աճեմյանը պատասխանեց․ «Հնարավոր է, որ ընդդիմությունն այնքան էլ իր տեղում չէ, ակտիվ չէ։ Մենք առաջին իսկ օրվանից պայքարում ենք, որ հասնենք մեր նպատակին՝ այս իշխանությանը զրկել իշխանությունից պետությունը և երկիրը փրկելու համար։ Գուցե ԱԺ-ում նաև ընդդիմությունն իր դիրքերում չէ այն ձևով, որ պիտի պայքարի, չի պայքարում, բայց այդ պարագայում լռել չի կարելի, և մենք անընդհատ այդ մասին բարձրաձայնելու ենք»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930