Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեյշեբայնի» (Օձաբերդ) ամրոց (Ք․ա․ 8-6 դդ․)

Նոյեմբեր 09,2023 19:35

«Օձաբերդ» ամրոցը կառուցվել է մոտ Ք․ա. 8-6 դդ․։ Ունի որմնահեցերով ու աշտարակներով հզորացված երկշար պարիսպներ, միջնաբերդ, շրջապատված է բնակելի թաղամասերի ավերակներով։ Վանի թագավորության միապետ Ռուսա I-ը (գահակալել է Ք.ա. 735-713 թթ.) նվաճել է Օձաբերդը, վերանվանել ուրարտական դիցարանի գլխավոր աստվածներից մեկի՝ ամպրոպի և պատերազմի աստված Թեյշեբայի անունով և այդ իրադարձությունը հաստատող սեպագիր արձանագրություն թողել ամրոցի մոտակա ժայռին։

Ուրարտական տիրապետության շրջանում «Թեյշեբաինի» ամրոցը հանդիսացել է Սևանա լճի հարավային ավազանի գլխավոր հենակետը, վերահսկել լճափով անցնող և դեպի Սոթքի ոսկու հանք տանող ռազմավարական ճանապարհը։

Թեյշեբաինի ամրոցում առաջին պեղումները կատարվել են 20-րդ դարասկզբին (հնագետ Ե․ Լալայան), ապա 1934 թ. (արշավախմբի ղեկ․՝ Բ. Պիոտրովսկի) և 2014-2019 թթ․ (արշավախմբի ղեկ․՝ Մ․ Բադալյան): Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ռուսա I-ի նվաճումից հետո ամրոցը վերակառուցել է և շարունակել ծառայել որպես անառիկ ամրոց։

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930