Լրահոս
Օրվա լրահոսը

AmCham-ի անդամների հետ քննարկվել են մրցակցային առողջ միջավայրին եւ հարկային ոլորտի օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցեր

Նոյեմբեր 09,2023 19:10

Կարեւորում եմ կայացած ինստիտուցիոնալ ասոցիացիաների հետ աշխատանքը եւ շնորհավորում եմ խորհրդի նոր անդամներին ընտրվելու կապակցությամբ. ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն Ամերիկայի առեւտրի պալատը Հայաստանում (ԱԱՊՀ) հասարակական կազմակերպության անդամների հետ աշխատանքային քննարկման ընթացքում:

Այն տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, որին մասնակցել են նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Հովիկ Աղազարյանը, Դավիթ Առուշանյանը, Նարեկ Ղահրամանյանը եւ Ծովինար Վարդանյանը:

Կազմակերպության խորհրդի անդամ Տիգրան Ջրբաշյանը, տեղեկացնելով, որ Հայաստանում գրանցված է շուրջ 374 բիզնես ասոցիացիա, նշել է, որ ԱԱՊՀ-ն անդամավճարների հիման վրա ստեղծված կառույց է:

Նա ընդգծել է, որ Հայաստանում գործող նմանատիպ բիզնես ասոցիացիաները շատ քիչ են: ԱԱՊՀ-ն Հայաստանում գործող անկախ բիզնես ասոցիացիա է եւ ներկայացնում է 175 անդամ ընկերությունների շահերը: Ավելի նպաստավոր գործարար միջավայր ստեղծելու եւ լավագույն գործարար փորձը խթանելու համար ԱԱՊՀ-ն համագործակցում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան եւ ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների եւ գործարար համայնքի հետ: ԱԱՊՀ-ն ԱՄՆ Առեւտրի պալատի եւ Եվրոպայում Ամերիկյան պալատների անդամ է:

Քննարկման օրակարգում ընդգրկված էին մի շարք թեմաներ: Մասնավորապես, պետություն-մասնավոր գործարար երկխոսության դերը, մրցակցային առողջ միջավայրի ապահովումը, աշխատուժի զարգացմանն ուղղված միջոցառումները եւ Հարկային օրենսդրության բարեփոխումները:

Բաբկեն Թունյանը ներկայացրել է ընդհանուր մոտեցումներն օրակարգի հարցերի վերաբերյալ: Խոսելով պետություն-մասնավոր երկխոսության դերի մասին: նա նշել է, որ կան տարբեր հարթակներ, որոնք միշտ չէ, որ արդյունավետ են երկխոսությունն ապահովելու համար: Անդրադառնալով մրցակցային առողջ միջավայրի  եւ Հարկային օրենսդրության բարեփոխումներին վերաբերող հարցերին` Բաբկեն Թունյանը կարեւորել է կանխատեսելիության ապահովումը` շեշտելով, որ օրենսդրությունը նախատեսում է որոշ զսպման մեխանիզմներ, շուկան պաշտպանելու համար: Խոսելով աշխատուժի մասին` նա ընդգծել է գործընթացների պարզեցումը` միտված անհարկի բյուրոկրատիայի վերացմանը: Նա առաջարկել է կազմակերպության հետ ձեւավորված հարթակը դիտարկել կամուրջ` առաջացած հարցերին համատեղ լուծում տալու համար:

Դավիթ Առուշանյանը կարեւորել է նման կառույցի գործունեությունը` նշելով, որ Հայաստանի առջեւ ծառացած բազմաթիվ մարտահրավերների պայմաններում կկարողանան օգնել գործարարներին նվազեցնելու ռիսկերը: Այս համատեքստում կարեւորվել է տնտեսավարողների իրազեկման խնդիրը: Պետություն-մասնավոր երկխոսության հարցում նշվել է, որ երկխոսության ձեւաչափն ու գործիքակազմը պետք է համարժեք լինի: Կարեւորվել է ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը:

Քննարկվող հարցերի վերաբերյալ կազմակերպության անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները: Հրատապ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ քննարկումներ ծավալելու եւ պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930