Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում փոքրամասնություններին պատկանող մամուլն աջակցություն չի ստացել

Նոյեմբեր 09,2023 17:44

Ermenihaber. Թուրքիայում գործող մամուլի գովազդային կազմակերպությունը 2023-ին տեղի ունեցած վերջին խորհրդի նիստում այդպես էլ որոշում չի կայացրել երկրում բնակվող փոքրամասնությունների մամուլին աջակցություն տրամադրելու հարցում:

Այդպիսով պարզ է դարձել, որ հայկական, հունական և հրեական մամուլին աջակցություն չի տրամադրվելու: Նմանատիպ գործելաոճ եղել էր նաև 2020-ին:

Այս պահին կազմակերպությունը փոքրամասնությունների մամուլին գովազդ չի տրամադրում, սակայն 10 տարի ի վեր յուրաքանչյուր տարվա ընթացքում կայացած խորհրդի նիստի ընթացքում որոշում էր ընդունվում «Լոզանի խաղաղության պայմանագրի շրջանակներում փոքրամասնության կարգավիճակ ունեցող հասարակության համար հրապարակվող թերթերին» նյութական օգնություն տրամադրել:

Նշենք, որ 2021-ին հիշյալ փոքրամասնություններին տրամադրված գումարն ընդհանուր առմամբ կազմել է 350.000 լիրա (թուրքական դրամական արժույթ), իսկ 2022-ին 300.000:

Ուշագրավ է այն փաստը, որ փետրվարի 7-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո Թուրքիայի կառավարությունը որոշում էր կայացրել աջակցություն ցուցաբերել տեղական մամուլին, որը սակայն փաստացի ամբողջապես չի իրականացվել:

Մամուլի գովազդային ընկերությունը միջոց է հանդիսանում Թուրքիայի ազգային և տեղական մամուլում գովազդների հրապարակման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930