Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խնդիր է դրված գնալ նոր ընտրությունների, որպեսզի ստանան ինդուլգենցիա՝ ևս 5 տարի կառավարելու. չի կարելի սա թույլ տալ»․ Արամ Սարգսյան

Նոյեմբեր 09,2023 17:48

«Հիմնականում, լինելով արդեն մեկուսացված, քանի որ չունենք այն բարեկամ պետությունները, որոնք մեզ կցանկանային աջակից լինել, հիմա հույսները դրել են Արեւմուտքի վրա, թե Արեւմուտքը մեզ կօգնի: Արեւմուտքը միշտ օգնել է եւ մենք տեսել ենք դրա արդյունքները այլ երկրներում, մենք տեսել ենք, թե դա ինչի է բերում: Հարցն այն է, թե ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն պետք է վարվեր մեր երկրում ու մենք ունենք նախարար, որը ես չգիտեմ ի՞նչ լեզվով է խոսում. ասում է՝ «պիպետկայով» էիք ուզում բերել… այո, ԱԳ նախարարի բերանից է այս խոսքը հնչում: Չեմ խոսում, այսպես կոչված, ԱԺ նախագահի բառապաշարի, իր բառապաշարի մասին… «գնացեք բորդյուր կրծեք»… անհարմար էլ ես զգում կրկնել»,- այսօր նախագահական նստավայրի դիմաց իր խոսքում ասաց «Միասին» հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը:

«Միասին» հասարակական-քաղաքական շարժման անդամները, հիշեցնենք, երեկ հարցադրումներ էին փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թեեւ աշխատակազմից տեղեկացրել էին, որ գրավոր կպատասխանեն, շարժման անդամները, սակայն, ակնկալում էին իրենց հարցերի պատասխանները լսել Նիկոլ Փաշինյանից՝ այսօր նախագահական նստավայրի մոտ: Նիկոլ Փաշինյանը չէր եկել հանդիպման, քանի որ մեկնել էր Փարիզ՝ մասնակցելու Փարիզի խաղաղության 6-րդ կոնֆերանսին՝ նվիրված պաղեստինաիսրայելական հակամարտությանը:

Արամ Սարգսյանը հայտարարեց՝ իրենք նորից կվերադառնան այստեղ, ուղիղ եթերում ստանալու իրենց հարցերի պատասխանները Նիկոլ Փաշինյանից, երբ նա կլինի աշխատավայրում:

Այն քաղաքականությունը, որը վարել եւ վարում է գործող իշխանությունը՝ բանախոսի պնդմամբ, վտանգ է մեր պետության եւ ժողովրդի համար: Այսօր էլ առավել վտանգավոր է թյուրքալեզու պետությունների դիրքորոշումը, որոնք վերջերս Աստանայում կայացած կոնֆերանսի ժամանակ որոշեցին սեփական բանակը ստեղծել՝ գնալով Մեծ Թուրանի ստեղծման գաղափարին, իսկ Հայաստանը այս իրավիճակում անգամ ազգային միասնականություն չունի:

«Իրենք շտապում են, արդեն խոսակցություններ են գնում, որ արտահերթ ընտրություններ են ուզում անցկացնել եւ դրա իմաստը իրենց վերարտադրությունն է՝ ահաբեկելով քաղաքական ուժերին: Տեսնում եք նաեւ, թե ինչքան են քաղբանտարկյալները օր-օրի ավելանում: Խնդիր է դրված՝ գնալ նոր ընտրությունների, որպեսզի ստանան ինդուլգենցիա՝ ևս 5 տարի կառավարելու. չի կարելի սա թույլ տալ»,- ասաց Արամ Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930