Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան. «Մենք մտածում էինք, որ նոյեմբերի 9-ից հետո ավելի ծանր իրավիճակում չենք գտնվի»

Նոյեմբեր 09,2023 17:03

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ դրանից հետո անցած ժամանակահատվածի մասին՝ ասաց. «Մենք, կարծես թե, մտածում էինք, որ դրանից ավելի ծանր իրավիճակում էլ չենք գտնվի: Բայց հետագա տարիները ցույց տվեցին, որ այս թուրքամետ իշխանությունները իրենց ծրագրերը մինչեւ վերջ իրագործելու ճանապարհ են անցել:

Ես, որպես կանոն, այս ազգակործան պատուհասների՝ իշխանությունը զավթելու ընթացքը բաժանում եմ երկու կամ երեք խմբի: Երկու՝ այն առումով, որ փորձում էին երկու փուլով ավարտել իրենց միսիան: Բայց կարծես, երկու փուլով չստացվեց ու հիմա երրորդ փուլն է:

Առաջին փուլում 2018 թվականին գրավելով իշխանությունը՝ սրանք կազմաքանդեցին հայոց բանակը, քանդեցին Հայաստանի ամբողջ անվտանգության ճարտարապետությունը, վարկաբեկեցին բանակի սպայական կազմին, գեներալներին, հերոսներին, կրճատեցին բանակի առանձին ստորաբաժանումներ՝ լիարժեք թուլացնելով մեր պաշտպանողական համակարգը:

Այդ ամենն իրագործելուց հետո սանձազերծեցին պատերազմ հայոց աշխարհի գլխին՝ Արցախի Վերածննդի հրապարակում հանրահավաք կազմակերպելով եւ Արցախը Հայաստան է եւ վերջ կոչերով, որի արդյունքում հայտնվեցինք պատերազմի առաջ: Ավելի ճիշտ, դիտավորությամբ հասցրին պատերազմի՝ Փաշինյան-Ալիեւ համատեղ գործողությունների արդյունքում: Ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ, գաղթականներ: Առաջին փուլով սրանք ուզում էին նաեւ Արցախը հանձնել, սակայն եռակողմ պայմանագիրը դեռեւս գործում էր:

Երկրորդ փուլն ընդգրկում էր Արցախն ամբողջությամբ հանձնելու պլանը: Եվ արեցին։ Ինն ամիս սովամահության մատնեցին: Սեպտեմբերի 19-ին նույն Էրդողանի հայտարարությամբ, որ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի կողմից Արցախի մեր արյունակիցների նկատմամբ հարձակում իրագործելու մասին, իրականացրին հարձակում: 24 ժամ Արցախի մեր Պաշտպանության բանակը հյուծված լինելով հանդերձ, լուրջ վնասներ, մարդկային զոհեր պատճառելով թշնամուն, վերջին հաշվով չկարողացավ դիմակայել 60-70 հազարանոց ադրբեջանական բանակին: Նիկոլ Փաշինյանի եւ նրա պատվիրատուների համար երկրորդ փուլն էլ ավարտվեց եւ Արցախը հանձնեցին թշնամուն:

Հիմա երրորդ փուլն է՝ ամբողջ Հայաստան աշխարհը դնել թուրք-ադրբեջանական տանդեմի ոտքերի տակ, մաս-մաս տալ Հայաստանի սահմանները եւ հետագայում արդեն թուրքական բիզնես աշխարհը եւ թրքացման ընթացակարգը Հայաստանում ավարտել ընդամենը մեկ-երկու տարվա ընթացքում, եթե մենք շարունակենք քնած մնալ»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930