Հայաստանը մասնակցել է ԱՊՀ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, չնայած Արմեն Գրիգորյանի բացակայությանը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` մասնակցության մակարդակը որոշում է ինքը՝ պետությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասաց, որ ՀՀ ԱԽՔ–ն պատրաստվում էր մասնակցել, բայց հետո հայտարարվել է ժամանակացույցի փոփոխության մասին։ Մոսկվայում նկատել են, որ նա հանդիպում է Պետդեպարտամենտի ներկայացուցչի հետ։