ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը
Գործընկերներիս` Հայկ Կոնջորյանի և Սոնա Ղազարյանի հետ Եվրոպական խորհրդարանում հանդիպեցինք Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի հետ։
Քննարկեցինք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր։ Ներկայացրեցինք Հայաստանի կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Երկուստեք կարևորեցինք Հայաստանի ժողովրդավարական զարգացումն ու ԵՄ հետ հարաբերությունների շարունակական խորացման անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև