Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիտարկվել է տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Նոյեմբեր 09,2023 18:15

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ կազմակերպության մարդկային կապիտալի զարգացման գծով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկիի գլխավորությամբ ու ՀԲ Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության շարունակականությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ II) շրջանակում իրականացված ծրագրերի ընթացքին ու արդյունքներին։

Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայումս իրականացվող աշխատանքները՝ այս համատեքստում առանցքային համարելով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված միջոցառումները։

Նախարարը շեշտել է, որ տեղահանված հայրենակիցների առաջնային կարիքների բավարարման նպատակով՝ Կառավարությունը շարունակում է իրականացնել համապատասխան միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան մեղմել առկա ֆինանսական խնդիրները։ Այս համատեքստում դիտարկվել է նաև տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և զբաղվածության ապահովմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Անդրադառնալով ՀԲ-ի հետ համագործակցությանը՝ Նարեկ Մկրտչյանն արդյունավետ է որակել համատեղ իրականացված աշխատանքները։ Նախարարն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ Միասնական սոցիալական ծառայության 34 տարածքային կենտրոններից 31-ի շինվերանորոգման աշխատանքներն ավարտված են, ինչը հնարավորություն է ընձեռել քաղաքացիներին մատուցվող անհրաժեշտ ծառայությունները դարձնել ավելի համակարգված ու օպերատիվ։

Միխալ Ռուտկովսկին ևս դրական է գնահատել նախարարության հետ համագործակցությունը, նշել, որ տպավորված է իրականացված աշխատանքով և վստահություն հայտնել, որ ՄՍԾ նոր ու տեխնիկապես հագեցած տարածքային կենտրոնները կշարունակեն տրամադրել առավել որակյալ սոցիալական ծառայություններ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։ ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քննարկել և իրականացնել համատեղ ծրագրեր՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930