Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական Արցախի էջը փակել չի ստացվելու»․ լուռ երթ՝ Երևանի Սուրբ Աննա եկեղեցուց դեպի ՀՀ ԱԺ

Նոյեմբեր 09,2023 16:00

«Հայկական Արցախի էջը փակել չի ստացվելու։ Բանակցեք ձեր ստորացուցիչ պայմանները, ինչ կարող եք, արեք, բայց Արցախի էջը, միևնույն է, փակել ու մոռացության մատնել չեք կարողանալու»,- Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակից դեպի ՀՀ ԱԺ լուռ քայլերթի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։

Երթի մասնակիցները կրում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերի անուններով պաստառներ։

Հենրիխ Դանիելյանը հիշեցրեց՝ երեք տարի առաջ այս օրը ստորագրվեց 44-օրյա պատերազմի դադարեցման եռակողմ հայտարարություն․ «Պատերազմ, որը կարող էր չլինել, եթե 2018-ին մեր երկրի իշխանությունը խաբեությամբ չզավթեին փողում հայտնված ազգակործան պատուհասները։ Ազատ Արցախի վրա կախվեց գոյության հերթական կռվի վերահաս վտանգը, հայ ժողովուրդը կրկին ոտքի կանգնեց իր հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու համար, սակայն չգիտեր, որ իր՝ այդ իրավունքը կասկածի տակ դնողների շարքում է հայտնվել նաև այսպես կոչված ՀՀ կառավարությունը։ Դավադրությունների շղթան մեզ բերեց ամոթալի օրվան, որը հավերժ խարանի պես դաջվելու է հայ ժողովրդի պատմության էջերում։ Հայրենիքը հերոսաբար պաշտպանող մեր տղերքը, 5000-ից ավելի մեր զոհված եղբայրները չէին պատկերացնում, որ թավշյա իշխանությունները ևս ցինիկաբար կհանձնեն ողջ Արցախը և վտանգի առաջ կբացեն ՀՀ բոլոր դռները»։

Հենրիխ Դանիելյանն ասաց՝ այսօր հավաքվել ենք աշխարհին ասելու, որ հայոց հազարամյա բնակավայրերի և հայկական Արցախի դեմ կատարվածը ոչ մի կերպ չպետք է մոռացության մատնվի։ Այն մեր բաց վերքն է․ «Նոյեմբերի 9-ը դուռ է բացել Ադրբեջանի կողմից հայկական Արցախն անպատիժ նվաճելու, իսկ կապիտուլյանտ իշխանությունների համար Արցախը հանգիստ հանձնելու համար»։

RPA youth initiates hold a silent march in the streets of Yerevan, Armenia

Երթի մասնակիցները հայտարարեցին՝ այս լուռ երթով ցանկանում են ևս մեկ անգամ ասել, որ Արցախը հանձնվել է բոլոր կողմերի լուռ համաձայնությամբ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930