Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է գնդակահարել՝ տեղում». Պեմզաշենում դաժանորեն սպանված երեխաների հոր պահանջը՝ դատարանում

Նոյեմբեր 09,2023 15:07

Հայտնել ենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում ընթանում է Պեմզաշենում 31-ամյա կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի եւ նրա երկու անչափահաս երեխաների՝ 8-ամյա Սարգիսի եւ 12-ամյա Կարինեի դաժան սպանության աղմկահարույց գործի դատավարությունը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Արտուշ Գաբրիելյան

Հիշեցնենք, որ գործը հարուցվել է 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ, կյանքից զրկելու, կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ:

Court hearings of the murder of a mother and two children in Pemzashen took place at the Court of First Instance of Shengavit District of Yerevan, Armenia

Դատական նիստում քննարկվեց ամբաստանյալների խափանման միջոց կալանքի հարցը: Պաշտպանական կողմը գտնում էր, թե դատական այս փուլում պետք է վերանայվի կալանքը: Դատախազն ու տուժողի ներկայացուցիչն ասացին, որ քրեական դատավարությամբ սահմանված բոլոր 3 հիմքերը կան կալանքը 3 ամիս երկարացնելու, որովհետև Պեմզաշեն համայնքից շուրջ 30 վկա կա, նույն համայնքի բնակիչ են ու կարող են ազդել վկաների վրա: Բացի այդ, տուժողի ներկայացուցիչն ասաց, որ անմեղության կանխավարկածը չխախտելով՝ հաշվի առնելով, որ Վրույր Բարսեղյանին վերագրվում է առանձնապես ծանր 4 հանցագործություն, Արկադի Բարսեղյանին 3 հանցագործություն, որոնց համար ընդհուպ ցմահ ազատազրկում է սպասվում, չի բացառվում, որ ամբաստանյալները փախուստի փորձեն դիմել՝ պատժից խուսափելու համար:

Court hearings of the murder of a mother and two children in Pemzashen took place at the Court of First Instance of Shengavit District of Yerevan, Armenia

Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանն ասաց, որ Արկադիին գյուղի բնակիչները գնահատում են դրական անձ, իր խնամքին ունի ընտանիք, նախկինում դատապարտված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, ունի սոցիալական կապեր, ուստի միջնորդեց խափանման միջոց կալանքը փոխել:

Court hearings of the murder of a mother and two children in Pemzashen took place at the Court of First Instance of Shengavit District of Yerevan, Armenia

Երբ դատավորը սպանված կնոջ՝ Զարինե Մելիքսեթյանի ամուսնու՝ տուժող Սևակ Մելիքսեթյանի դիրքորոշումը փորձեց պարզել կալանքի ժամկետի վերաբերյալ, նա հայտարարեց. «Ի՞նչ կալանք, պետք է գնդակահարել՝ տեղում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930