Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ կառավարությունը շարժական էլեկտրակայան եւ այլ օգնություն է ուղարկել Արցախից «ժամանակավոր տեղահանվածներին»

Նոյեմբեր 09,2023 14:26

ՌԴ կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղված 40 տոննա մարդասիրական օգնություն առաջիկա օրերին Երևան կուղարկվի։ Այն ներառում է նաև շարժական էլեկտրակայան, որը կարող է էլեկտրաէներգիա ապահովել տասնյակ տների, այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք Հայաստանին ու ղարաբաղցի հայերին աջակցում ենք հումանիտար ոլորտում, մասնավորապես, Ռուսաստանի կառավարության գծով, հաշվի առնելով հայկական կողմի կարիքները, պատրաստվել է 40 տոննա հումանիտար օգնություն։ Մոտակա օրերին այն կտեղափոխվի Երևան»,- ասել է նա։

Օգնությունը կլինի ևս մեկ մարդասիրական քայլ՝ աջակցելու, ինչպես Մարիա Զախարովան հույս է հայտնել՝ «ժամանակավոր տեղահանվածներին»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930