Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև հունվարի 1-ը գովազդները պետք է համապատասխանեցվեն չափորոշիչներին

Նոյեմբեր 09,2023 14:07

Մինչև հունվարի 1-ը Երևանում բոլոր գովազդները պետք է համապատասխանեցվեն ավագանու սահմանած նոր չափորոշիչներին: Հատուկ տնտեսվարողների համար Երևանի քաղաքապետարանը մշակել է ուղեցույց:

«Մեր նպատակն է, որ քաղաքը մաքրվի խեղդող գովազդներից և ավելի ներկայանալի դառնա», – նշում է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Շենքերի վրա փակցվող գովազդն առաջին հերթին պետք է չխաթարի շենքի ճարտարապետական արտաքին տեսքը: Չեն լինի նաև վազող տողերը, կտորե ու ստվարաթղթե ինքնակպչուն պաստառները:

Գովազդը շենքին կարող է լինել հորիզոնական դասավորված, ուղղահայաց տառերով և առանց հետնամասի հարթակի: Ցուցափեղկերին՝ չծածկի մակերեսի 75 %-ը և չպարունակի կոնտակտային տվյալներ: Տանիքներին գովազդը թույլատրելի է, եթե շենքը առնվազն 4 հարկանի է: Սրանք չափորոշիչների միայն մի մասն են, ամբողջական ցանկը տեղադրված է Yerevan.am կայքում:

Նոր չափորոշիչներով արգելվել են նաև քաղաքում գովազդային մեծ՝ 3/6 չափի վահանակները: Բաղրամյան պողոտայում դրանք արդեն ապամոնտաժված են: Այս օրերին բոլոր տնտեսվարողները ծանուցվում են, նախազգուշացվում: Զուգահեռաբար ապամոնտաժվում են առանց թույլտվության տեղադրված գովազդները: Միայն հոկտեմբերին 312 գովազդ է ապամոնտաժվել:

Քաղաքապետարանը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել յուրաքանչյուր տնտեսվարողի, միայն թե համատեղ ուժերով վերականգնվի քաղաքի արտաքին տեսքը: Չփոփոխված ու սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները հունվարի 1-ից քաղաքապետարանը ստիպված կլինի ապամոնտաժել:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930