ՔՊ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ Թոֆիգ Զուլֆուգարովը խոստովանում է, որ Ադրբեջանը հակամարտությունը Արցախից տեղափոխում է Հայաստան՝ առաջին հերթին՝ Սյունիք։ Իսկ Ստեփանակերտում տեղի ունեցածը համարում է դրա վառ ապացույցը։
Հատուկ ասում է՝ «Արցախը տանք, խաղաղ ապրենք» վտանգավոր մտածելակերպի կրողների համար։