Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երևանը ողջունել է «Մեծ յոթնյակի»-ի հայտարարությունը

Նոյեմբեր 09,2023 12:25

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «X»-ի իր միկրոբլոգում գրել է.

«Ողջունելով G7-ի (Մեծ յոթնյակ) հայտարարությունը, մենք ընդգծում ենք, որ Միջազգային վճռական քայլերը և ներգրավված բոլոր կողմերի հստակ հրապարակային պարտավորությունների կատարումը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ համաձայն Գրանադայի հայտարարության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները բավարարելու համար»:

Հիշեցնենք՝ «Մեծ յոթնյակի» (G7-ի) երկրների արտաքին գործերի նախարարները «լրջագույն անհանգստություն» են հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքների կապակցությամբ:

Համատեղ հայտարարությամբ նրանք Ադրբեջանին կոչ են արել՝ կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930