Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանվածները 50 հազար դրամ կստանան նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար

Նոյեմբեր 09,2023 11:48

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները 50 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցություն կստանան նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար։ Այսօր կառավարության նիստում հաստատվեց այս մասին որոշումը։

Աջակցության շահառուներն են 100 հազար դրամ ստացած արցախցիները։ Նրանք, ովքեր ժամանակավոր բնակվում են հյուրանոցներում կամ հյուրատներում՝ այս աջակցությունը չեն ստանա, ինչպես նաեւ ծրագրի շահառու չեն ՀՀ-ում չգտնվող, բանկային հաշիվներում 2 միլիոն դրամից ավելի գումար ունեցող անձինք։

«Խոսքը ոչ թե ընտանիքի անդամների մասին է, այլ հենց նրանց, ովքեր ունեն իրենց հաշիվներում այդ գումարը։ Բացառություն են զինծառայության ապահովագրության հիմնադրամից հատուցում ստացող անձինք»,-պարզաբանեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Բացի այս, ըստ նախարարի, աջակցության շահառու չեն լինի մինչեւ բռնի տեղահանումը ՀՀ-ում գտնվող անձինք։

Աջակցությունը տրամադրելու համար պետբյուջեից նախարարությանը կտրամադրվի 10 մլրդ դրամ։

Այն անձինք, ովքեր մինչեւ նոյեմբերի 15-ը դուրս կգան հյուրանոցներից կամ հյուրատներից, նրանք նույնպես կարող են դառնալ այս ծրագրի շահառու։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ստուգման գործընթացում, եթե պարզվի, որ աջակցությունը ստացել են այն անձինք, ովքեր չպետք է ստանային, գումարը հետ կգանձեն։

Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը՝ կառավարությանը անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում նահատակվածների հիշատակը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930