2023թ. նոյեմբերի 8-ին դեսպան Լիլիթ Մակունցն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան տնօրեն Ժերոմ Լեյրոյին և հիմնադրամի այլ ներկայացուցիչների։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընթացող ընտրական բարեփոխումներում Հիմնադրամի ներգրավվածությանն ու աջակցությանն առնչվող թեմաներ։
Դեսպանը և Ջ․Լեյրոն կարծիքներ են փոխանակել Հայաստանում ազատ և արդար ընտրական համակարգի հետագա ամրապնդմանն ուղղված դրական զարգացումների և ձեռնարկվելիք քայլերի շուրջ։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն
Կարդացեք նաև