Դեկտեմբերի 12-15 Երևանում կբացվի արդեն իսկ աշխարհում թվով 3-րդ ftNFT Phygital սրահը: Առաջին երկուսը գործում են Արաբական Միացյալ Էմիրություններում:
ftNFT ֆիջիթալ NFT-ների սրահը իր տեսակով առաջինն է աշխարհում։
ftNFT Phygital Space անվանումը կրող սրահը, որը հանդիսանում է նաև Հայաստանում բլոկչեյն դեսպանատուն, իր մեջ ներառում է ընդարձակ պատկերասրահ՝ լի յուրահատուկ արվեստի գործերի բազմազանությամբ։
Սրահում ներկայացված NFT-ները հասանելի կլինեն ինչպես թվային տարբերակով, այնպես էլ՝ ֆիզիկական, հնարավոր կլինի անցկացնել տարատեսակ միջոցառումներ, կլինի coworking կոնցեպտով տարածք:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաև, որ մոտ վերջերս մեկնարկեց հայկական առաջին NFT հարթակը:
ftNFT.am-ը հայկական դրամով առաջին NFT վաճառքի հարթակն է։
Հարթակն առաջարկում է մի շարք հնարավորություններ թվային տիրույթում, որտեղ ստեղծագործողները, արվեստագետները, գործարարներն ու ոչ միայն, կարող են ներկայացնել իրենց աշխատանքները NFT-ի տեսքով և վաճառել ՀՀ դրամով:
Այս նորարարական հարթակի հիմնական նպատակն է NFT-ները հասանելի դարձնել ՀՀ դրամով:
Ստեղծարարները հնարավորություն կունենան ստեղծելու և վաճառելու իրենց թվային ու ֆիզիկական պրոդուկտները, կոլեկցիոներներն էլ՝ գնելու դրանք հայկական դրամով:
Fastex- ի խորհրդանիշ Akneye հավաքածուն ևս ցուցադրված կլինի սրահում իր յուրօրինակ արվեստի նմուշներով:
Արդեն մեկ տարի է ինչ Akneye միաձուլելով նորարարությունն ու ստեղծագործ միտքը, դարձել է գեղարվեստական արտահայտման կապուղի՝ ներգրավելով տարբեր մշակույթներ կրող արվեստագետներին:
Akneye աշխարհագրությունը տարածվում է բոլոր մայրցամաքներում և իր ստեղծման օրվանից համագործակցություններ է եղել շուրջ 39 արտիստների հետ աշխարհի 17 երկրներից՝ ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Հայաստանից, Սիրիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Կոլումբիայից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Թունիսիայից, Նիդերլանդներից, Էկվադորից, ԱՄԷ-ից, Իրանից, Լիբանանից, Իսպանիայից և Կիպրոսից, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռագիրն է փոխանցել նախագծին:
Ստեղծված հավաքածուները կարելի է տեսնել և ձեռք բերել պաշտոնական կայքէջում:
Akneye Phygital Art-ը ներկայացվել է մի շարք միջազգային փառատոնների և ցուցադրությունների ժամանակ:
Ցուցադրելով յուրաքանչյուր Phygital Art և ներգրավելով արտիստներին՝ Akneye-ը շարունակում է ոգեշնչել՝ թողնելով մնայուն հետք արվեստի աշխարհում: