Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարձակում վրացական պետականության վրա». Զուրաբիշվիլին ռուս զինվորականների կողմից Վրաստանի քաղաքացու սպանության վերաբերյալ. JAMnews

Նոյեմբեր 09,2023 11:33

JAMnews. Վրաստանի կառավարությունը կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել ռուսական օկուպացիոն ուժերի կողմից երկրի տարածքում Վրաստանի քաղաքացու սպանությունը։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղի ունեցածն անվանել է «դաժան հարձակում վրացական պետականության վրա»։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 6-ին Գորիի շրջանի Կիրբալի գյուղի մոտ՝ վրաց-օսական հակամարտության գոտում։ Ռուս զինվորականները կրակել և սպանել են Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրին և առևանգել Վրաստանի մեկ այլ քաղաքացու։

«Մտավարի» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Թամազ Գինտուրին հատուկ նշանակության ուժերի նախկին սպա է, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վետերան։

Ազատություն ռադիոկայանի վրացական խմբագրությունը գրում է, որ սպանվածը Գորի քաղաքի քաղաքային խորհրդում ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության [ստեղծվել է Միխայիլ Սաակաշվիլիի կողմից] խմբակցության անդամ Նիկոլոզ Գինտուրիի եղբայրն է։

Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ ժամը 21։00-ից ոստիկանները փակել էին Կիրբալի գյուղի մուտքը, լրագրողներին թույլ չէին տվել մտնել գյուղի կենտրոն և շարժվել դեպի օկուպացիոն գիծ։ Տեղում էին գտնվել տեղական իշխանությունների և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներ։ Գյուղ էին մուտք գործել նաև Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Ինչպե՞ս է տեղի ունեցել սպանությունը
Կիրբալիում Գորիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Դավիթ Ցերցվաձեն հայտնել է, որ նոյեմբերի 6-ին Թամազ Գինտուրին և Լևան Դոթիաշվիլին եկել են գյուղի գերեզմանատուն, ապա գնացել Լոմիսի եկեղեցի՝ այնտեղ մոմ վառելու։ Ցերցվաձեն պատմել է, որ ռուս զինվորականները փորձել են բերման ենթարկել իրենց և կրակ են բացել իրենց ուղղությամբ։

Թամազ Գինտուրին մահացել է հրազենային վնասվածքից, իսկ Լևան Դոթիաշվիլին առևանգվել է։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930