Aravot.am-ը Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից հետաքրքրվեց, թե ինչու են Արցախի բուհերի ուսանողներին բաշխում միայն ՀՀ պետական բուհերի միջեւ, երբ կան հավատարմագրում անցած ոչ պետական բուհեր եւս: Օրինակ, մասնավորապես Եվրասիա միջազգային համալսարանը անցել է ինստիտուցիոնալ հավատարմագրում եւ կրթական հնարավորություններ է ապահովում ՀՀ որակավորման ազգային շրջանակի VI` բակալավր, VII` մագիստրոս, VIII` հետազոտող (գիտական աստիճանը` գիտությունների թեկնածու) աստիճաններում:
Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ին հետեւյալը փոխանցեցին. «Այդպես է արվում՝ նկատի ունենալով պետական միջոցների արդյունավետ օգտագործումը, նաեւ այն, որ պետական բուհերը ավելի բարձր հաշվետվողականություն ունեն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ