Բաքվի դատարաններում շարունակում են անհիմն մեղադրանքներով դատապարտել մեր հայրենակիցներին: Օրերս 15 տարվա ազատազրկման դատապարտվեց արցախցի Վագիֆ Խաչատրյանը: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչ պահվում է բանտերում: Գերիների վերադարձի մասին առհասարակ շատ քիչ է խոսվում: Պաշտոնական գերատեսչություններից հնչում են հերթապահ հայտարարություններ, իսկ շոշափելի արդյունք չենք տեսնում:
«Նախ՝ չպետք է դանակը հասցնել ոսկորին, հետո նոր մտածել՝ ինչ անել: Պետք է գործողություններ իրականացնել, որ հարցը չհասնի նման սարսափելի իրավիճակների: Եթե ամեն դեպքում նման իրավիճակ է ստեղծվել , նշենք, որ այստեղ մեծ դաշտ կա աշխատելու: Մեկ օրինակ բերեմ:
Վերջերս Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանի ամբիոնից, դա լավագույն հարթակն էր նման միջադեպերից խոսելու համար, պետք էր միջազգային հանրությանը հնարավորինս մանրամասն ներկայացնել այն ամենը, ինչն այս փուլում իրականացնում է Ադրբեջանն անմեղ մարդկանց նկատմամբ: Այդ ամենը տեղի չունեցավ: Ի՞նչ պետք է անի գործող ղեկավարությունը, կարծում եմ՝ շատ բան կա անելու: Բնական է՝ ինձ կհակադարձեն, որ որոշակի քայլեր արվում են և այլն, իսկ բավարա՞ր են այդ քայլերը, եթե նույնիսկ արվում են: Միանշանակ՝ ոչ, սկսած մասնագետների կոմպետենտությունից, վերջացրած ցանկությունով: Պետք է ակնհայտ լինի, որ մեծ ցանկություն ունենք որոշակի քայլեր իրականացնելու: Դա այս փուլում, մեղմ ասած, չի երևում»,-ասում է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը:
Կարդացեք նաև
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի համարում