2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախը Հայաստան է, և վերջ բղաված մարդը տեսնես այսօր ի՞նչ է զգում, երբ տեսնում է, որ այդ նույն հրապարակում այսօր զորահանդես է անցկացնում Ալիևը, որը, ի տարբերություն մեր հաղթական զորահանդեսի, վրեժխնդրության, մանրախնդրության զորահանդես էր՝ հետևանքը Արցախի ժողովրդի նկատմամբ Ալիևի իրականացրած ցեղասպան քաղաքականության։
Նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ շեշտելով. «Ալիևն իր սեպտեմբերյան ցեղասպան քաղաքականությամբ փաստեց, որ Արցախի էջը փակված չէ, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությանր, ապա, պատվախնդրություն ունեցող ղեկավարն այս զորահանդեսից հետո նվազագույնը պետք է հեռանար»։
Սեյրան Օհանյանը համարում է, որ Արցախի ճակատագրին տեր կանգնելու որոշում կայացնելու համար անհրաժեշտ է Արցախի պետական ինստիտուտների պահպանությունը՝ անկախ այն հանգամանքից, թե իշխանությունը դա համարում է Հայաստանի դեմ պատերազմի նախադրյալ ու ազգային անվտանգության սպառնալիք։
«Ուզեն թե չուզեն, Հայաստանի իշխանությունն իր այս թուլամորթ կեցվածքի դիմաց աշխարհից արժանի և համապատասխան արձագանք է ստանալու։ Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են։ Մեր ժողովրդի համար պարզ լեզվով բացատրեմ՝ ինչ է առաջարկում այս իշխանությունը, ստացվում է՝ եղբորդ ընտանիքը ոչնչացրել են, դու գնում ես ոչնչացնողի հետ խաղաղության ձեռք սեղմելու»,- ասաց գեներալ գնդապետը՝ ընդգծելով՝ չի՛ կարող խոսք գնալ խաղաղության մասին՝ հաշվի առնելով թշնամու՝ Թուրքիայի և Ադրբեջանի վարած հակահայկական և Հայաստանի ոչնչացմանը միտված քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում