«Անկյուն+3»-ին հասած տեղեկություններով՝ այսօր փլուզում է տեղի ունեցել Ախթալայի փակ հանքախորշում, որի հետևանքով երկու հանքափորի ծանր վնասվածքներով տեղափոխել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Մեր տեղեկություններով՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ժամը 18։00-ի դրությամբ «Անկյուն+3»-ը պարզել է, որ տուժողները հանքի երկարամյա աշխատողներ են։ Երկուսի վիճակն էլ ծայրահեղ ծանր է։ Տուժողներից մեկի որդին է պատմել, որ դեպքը ոչ թե փլուզման, այլ թունավորման պատճառով է եղել։