«Ազատություն» ռ/կ. «Եվրահանձնաժողովն այսօր Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի ընթացքում, ըստ ամենայնի, խորհուրդ կտա Վրաստանին ԵՄ անդամության թեկնածու պետության կարգավիճակ շնորհել», – գրում է Politico հանդեսը՝ վկայակոչելով եվրոպացի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Նույն աղբյուրները հաղորդում են, որ այսօր ԵՄ ղեկավարությունը դաշինքի ղեկավարությանը խորհուրդ կտա անդամակցության շուրջ բանակցություններ սկսել Մոլդովայի և Ուկրաինայի հետ։