«Հետք». Առաջխաղացման ցուցակներից հանված դատավորները հայցադիմումներ էին ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ): Սակայն, քննության ընթացքում հրաժարվում են հայցադիմումներից, որի հիմքով էլ գործերը կարճվում են:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը հրաժարվել է Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված հայցադիմումից, որով պահանջում էր չընդունել Հանրապետության նախագահի առարկությունները՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Մոտ մեկ տարվա քննությունից հետո նոյեմբերի 1-ին գործը կարճվել է:
Ավելի վաղ հայցադիմումից հրաժարվել էին վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանը և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը:
Նշենք, որ ԲԴԽ-ն 2022թ. օգոստոսի 4-ին որոշում էր կայացրել 10 դատավորի հանել առաջխաղացման և հակակոռուպցիոն մասնագիտացման թեկնածուների ցանկից՝ պատճառաբանելով, որ Հանրապետության նախագահը հուլիսի 22-ին և օգոստոսի 1-ին գրություններով առարկություններ է ներկայացրել:
Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: