Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի ողջ պետության ամոթ». Րաֆֆի Ասլանյանը՝ Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման մասին

Նոյեմբեր 08,2023 17:02

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայրենիքի համար օրհասական այս ժամանակահատվածում մասնագիտական ոլորտի իրադարձությունների մասին խոսելու տրամադրություն թեև չունեմ, այնուամենայնիվ կանդրադառնամ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, որի մասին խոսել է գործընկերս՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը։

Քրեական վարույթը անհարկի ձգձգվեց շուրջ 2,5 տարի, քրեական հետապնդման մարմինները նախադեպը չունեցող մի ապօրինության դիմեցին՝ անհասկանալիորեն նշանակեցին 5 նույնատեսակ փորձաքննություններ, որոնցից յուրաքանչյուրը հաստատում էր Սիմոնի անմեղությունը, այդ թվում՝ հենց առաջնային փորձաքննությունը, սակայն… վարույթի հանրային մասնակիցներից մեկի մարտնչող տգիտությունը շարունակվում էր, ինչից ակնհայտ էր, որ նրա սաֆարովյան սիրտը ՀՀ դրոշը ծածանող, աշխարհի չեմպիոն հայորդու մեղադրական դատավճիռ էր ուզում։
Այդ քրեական վարույթի անհիմն, չպատճառաբանված գործողությունների ընթացքում Սիմոնը Օլիմպիադա 2020-ում ձեռքից բաց թողեց ոսկին, չդարձավ հաջորդ տարիների աշխարհի չեմպիոն և այլն։

Մի խոսքով, սա ոչ թե փաստաբանական թիմի հաղթանակ էր, այլ մի ողջ պետության ամոթ, որտեղ հայրենիքի գաղափարի արժեզրկման հերթական արարը բեմադրվեց։

Հ.Գ. Իմիջիայլոց, քրեական վարույթի ընթացքում աշխարհի կրկնակի չեմպիոնի նկատմամբ կիրառված խափանման միջոցի շրջանակներում՝ սահմանահատման արգելքի պատճառով Սիմոն Մարտիրոսյանը մեկ օր ուշացումով, թիմից առանձին մեկնեց Կոլումբիա՝ 2022 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ իր կանխատեսելի հետևանքներով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930