Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդի դեմ ոստիկանությունը հայց է ներկայացրել դատարան` «ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար»

Նոյեմբեր 08,2023 16:52

Այս տարվա ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանած ու դրա պատճառով իր աշխատանքը կորցրած Սամվել Վարդանյանի դեմ ոստիկանությունը վարչական հայց է ներկայացրել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով: Սեպտեմբերի 26-ին Վարդանյանը Իսահակյան-Աբովյան խաչմերուկում անհնազանդության ցույցի մասնակիցներից էր, բերման ենթարկվելու պահին, սակայն, եղել է ոչ թե փողոցում, այլ, ինչպես ինքն է ասում՝ կանգառի հարակից հատվածում:

Լուսանկարը՝ Սամվել Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

«Ոստիկանները հիմնականում պահանջ չեն ներկայացնում, ինձ բերման չեն ենթարկել փողոցը փակած հատվածից, այսինքն՝ տրամաբանության սահմաններում չկա որեւէ բան, որ ասեմ: Կարմիր բերետավորները գալիս են, առանց պահանջի հավաքում ու տանում են: Հավաքում են խանութներից, կանգառներից: Ես դեռ փորձում եմ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Ապրիլի 25-ից, երբ իմ ու վարչապետի միջեւ միջադեպ եղավ, երբ ես նրա գործունեությանը տվեցի իմ քաղաքական գնահատականը՝ անվանելով նրան դավաճան, կորցրեցի աշխատանքս այդ միջադեպի պատճառով ու դրանից հետո ուղղակի աշխատանք չունեմ: Հիմա, երեւի որոշել են իմ աշխատանք չունեցած այս վիճակում մի հատ էլ ֆինանսական պարտավորություն դնել վրաս: Ծիծաղելի էլ է նույնիսկ, սա հստակ բռնաճնշում է, փորձում են լռեցնել, որովհետեւ երեւի մի փոքր ավելի ակտիվ եմ՝ թե օնլայն, թե՝ օֆլայն: Մասնակցում եմ անհնազանդության տարբեր ակցիաների, հավաքների, ակտիվ եմ նաեւ ֆեյսբուքյան հարթակում»,- ասաց Սամվել Վարդանյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930