Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները

Նոյեմբեր 08,2023 16:42

2023 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը, Բորիանա Աբերգը և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինը:

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, կարևորել է Եվրոպայի Խորհրդի և միջազգային այլ գործընկերների հետ համագործակցությունը, ընդգծելով արդեն իսկ մեկնարկած բարեփոխումների ընդգրկուն ծրագրերը, որոնք միտված են Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատության շուրջ բաց երկխոսությանը, առավել միասնական իրավական պրակտիկային, սահմանադրական արդարադատության մատչելիության բարելավմանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավահավասարության և իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Հյուրերի խնդրանքով Սահմանադրական դատարանի նախագահը ներկայացրել է միջազգային գործընկերների օժանդակությամբ վերհանված այն առաջնահերթ խնդիրները, որոնց համակարգված լուծումն էլ ավելի կբարձրացնի Սահմանադրական դատարանի աշխատանքի արդյունավետությունը, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հիմնախնդիրներին։ Երկուստեք ընդգծվել է դատաիրավական ոլորտում բարեփոխումների շարունակականության կարևորությունը։

Սահմանադրական դատարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930